
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության հաղորդմամբ՝ սույն թվականի հունիսից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու ոչ պլանային (արտահերթ) գործնական քննությունները կանցկացվեն միայն շաբաթ օրերին, իսկ երկուշաբթիից ուրբաթ ներառյալ` քաղաքացիները կկարողանան օգտվել միայն պլանային քննություններից:
Փոփոխությունը կիրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիների շահերը և նպատակ ունենալով բարձրացնել ծառայության հասանելիությունը:
Մինչ այժմ գործնական քննություն հանձնել հնարավոր էր երկուշաբթիից շաբաթ ներառյալ՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային (250-լարիանոց) ծառայության միջոցով:
«Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիս ամսից, քաղաքացիների շահերից ելնելով և հասանելիությունը մեծացնելու նպատակով, վարորդական իրավունքի գործնական քննության հետ կապված կարևոր փոփոխությունն ուժի մեջ կմտնի:
Մինչ փոփոխության ուժի մեջ մտնելը եթե քաղաքացիները հնարավորություն ունեին երկուշաբթիից շաբաթ օրերին օգտվելու ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային (250 լարիանոց) գործնական քննություններից, ապա փոփոխությունից հետո երկուշաբթիից ուրբաթ կանցկացվեն միայն պլանային քննություններ: Քաղաքացիները ոչ պլանային քննություն հանձնելու հնարավորություն կունենան միայն շաբաթ օրերին:
Այստեղ նաև նշենք, որ ոչ պլանային քննությունների քվոտան ամբողջությամբ կավելացվի պլանային քննություններին»,- հայտնել են գործակալությունից:

