Փոփոխություններ ընտանի կենդանիներին վերաբերող կանոնակարգում

Փոփոխություններ ընտանի կենդանիներին վերաբերող կանոնակարգում

Փոփոխություններ են կատարվել Վրաստանի կառավարության 2026 թվականի փետրվարի 27-ի «Ընտանի կենդանիների ստերիլիզացման/ամորձատման (կաստրացիայի) և բուծման կանոնների ու ժամկետների մասին» որոշման մեջ:

Նոր տեխնիկական կանոնակարգով սահմանվել են տոհմային կենդանիների՝ շների և կատուների գրանցման ու զուգավորման կանոնները: Այս դեպքում ընտանի կենդանի ասելով նկատի է առնվում տեր ունեցող, որդեգրված, անտեր կամ առանց հսկողության մնացած շունը կամ կատուն, որն օգտագործվում է սոցիալական կարիքների բավարարման համար և/կամ ունի ֆունկցիոնալ նշանակություն:

Կառավարության որոշման համաձայն՝ կենդանու տերը պարտավոր է մինչև ստերիլիզացման/կաստրացիայի ժամկետի լրանալը դիմել գրանցող մարմնին՝ կենդանուն տվյալների միասնական բազայում գրանցելու նպատակով:

Փաստաթղթում նաև նշված է, որ էգ կենդանու զուգավորումը թույլատրվում է տարեկան միայն մեկ անգամ:

Նոր տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: Քանի որ որոշումը թվագրված է մայիսի 11-ով, արդեն իսկ վավերական է:

Հիշեցնենք, որ «Ընտանի կենդանիների մասին» օրենքի լիարժեք գործարկումն իրականացվում է մի քանի փուլով և ընդգրկում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը:

2026 թվականի հունվարի 1-ից արդեն իսկ գործող փոփոխություններով՝ կենդանու տերը պարտավոր է.

• Կենդանու հիվանդության դեպքում տեղափոխել անասնաբուժական հաստատություն,

• Եթե կենդանին մարդուն կծել, քերծել կամ թքոտել է, ապահովել գործակալության իրազեկումը և կազմակերպել կենդանու անասնաբուժական հսկողությունը մեկուսացված վիճակում,

• Հասարակական տարածքի աղտոտման դեպքում ապահովել դրա անհապաղ մաքրումը,

• Փոխհատուցել այլ անձանց կենդանու հասցրած վնասը,

• Կենդանու սատկելու դեպքում մարմնի տեղափոխումն իրականացնել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով: