Նինոծմինդա քաղաքի մարզական համալիրում վերանորոգումը շարունակվում է

Նինոծմինդա քաղաքի մարզական համալիրում վերանորոգումը շարունակվում է

Նինոծմինդա քաղաքի մարզական համալիրում ընթանում են մանրահատակի տեղադրման աշխատանքներ:

Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 20 հազար լարի գումար: Շինաշխատանքները իրականցանում է “Հերմես” ՍՊԸ-ն:

Նախագծով նախատեսված է 306 քառակուսի մետր մակերեսով հատակի մանրահատակով երեսպատում, ինչպես նաև 540 քառակուսի մետր մակերեսով հատակի հղկում և մշակում հատուկ լաքով:

Հիշեցնենք, որ մարզական համալիրի հատակապատման աշխատանքները սկսվել էին դեռևս 2016թ.: Առաջին փուլում մանրահատակով էր պատվել 234 քառակուսի մետր հատակ: Նախորդ տարվա կատարած աշխատանքների հետ համեմատած այս տարվա հատակապատման աշխատանքները ավելի բարձր մակարդակով են իրականացվում: Բոլոր աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել նոյեմբերի վերջին:

Մանրամասների մասին լսեք նյութում.



Opinion, pooling and voting