Նշվեց Ախալքալաքի տոնը

Նշվեց  Ախալքալաքի տոնը

Նոյեմբերի 12-ին Սխալքալաքի գլխավոր պողոտայում` Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ նշվեց Ախալքալաքի օրը:

Քաղաքի տոնակատարությունը մեկնարկեց ժամը 13:00-ին Արա Գևորգյանի “Արցախ” երաժշտության ներքո: Այնուհետև սկսվեց տոնական համերգը, որի ժամանակ իրենց ելույթներով հանդես եկան Ախալքալաքի գյուղերի պարային համույթները:

Մի քանի անգամ ելույթ ունեցան “Ջավախք” անսամբլը, Աշուղական դպրոցն ու “Մուրջի” վրացական համույթը:

«Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցմանն աջակցելու» ծրագրի ներկայացուցիչները կազմակերպել էին ցուցահանդես և տոնի մասնակիցներին բաժանում էին կոնֆետներ, փուչիկներ և իրենց ծրագրի մասին թռուցիկներ:

Տոնակատարության հանդիսավարն էր Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարման Մշակույթի և սպորտի բաժնի ղեկավարը:

Ախալքալաքի մունիցիպալ բյուջեից տոնակատարության կազմակերպման համար հատկացվել էր 6 հազար լարի: Գումարի հիմնական մասը ծախսվեց տոնակատարության հյուրերի պատվին կազմակերպված ռեստորանային ճաշկերույթի վրա:

Քաղաքի բնակիչների խոսքով օրը այնքան էլ տոնական չէր և կազմակերպած հանդիսությունը անցավ միապաղաղ մթնոլորտում, սակայն ուրախ են, որ վերջապես Ախալքալաքն էլ ունեցավ քաղաքի տոն և հուսով են, որ մյուս տարի ավելի ուրախ ու լավ կնշվի այս օրը:



Opinion, pooling and voting