
Մառնեուլիում 6 մարդ, ըստ նախնական տեղեկության, թունավորվել է տորթից. այս փաստը մուտք է գործել Պարենամթերքի ազգային գործակալություն, և սկսվել է հետաքննություն։
«Պարենամթերքի ազգային գործակալությունում հաղորդում է ստացվել Մառնեուլիի մունիցիպալիտետում 6 մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի, հրուշակեղենից հավանական թունավորման (ինտոքսիկացիայի) վերաբերյալ:
Տեղեկությունը ստանալուն պես գործակալության Քվեմո Քարթլիի դեպարտամենտը սկսել է հետաքննություն։ Տեսչական խումբն այն օբյեկտում, որտեղից, քաղաքացու պարզաբանմամբ, գնվել է տորթը, պետական վերահսկողության շրջանակներում կիրականացնի արտահերթ ստուգում: Գործակալությունը համագործակցում է նաև Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հետ, և տեղեկատվության հստակեցման պես հանրությանը լրացուցիչ կտեղեկացնենք», — հայտնել են Պարենամթերքի ազգային գործակալությունից:

