Բացի կադրային փոփոխություններից կառավարությունը նախատեսել է նաև կառուցվածքային փոփոխություններ:
Հատուկ ասուլիսի ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ դրանց արդյունքում մի քանի նախարարություններ կմիացվեն: Մասնավորապես՝ Էներգետիկայի նախարարությունը կմիանա էկոնոմիկայի նախարարությանը, նույն գերատեսչության կազմի մեջ կմտնի նաև Շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարության բնական պաշարների տնօրինման բաժինը:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դմիտրի Քումսիշվիլին, ով կպահպանի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը և կկորդինացնի տնտեսական հարցերով զբաղվող թիմի գործունեությունը:
www.aliq.ge