Նոյեմբերի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի նորընտիր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը անցավ իր պարտականություններին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը ներկայացրին Նինոծմինդայի նորընտիր քաղաքապետին:
Սեյրան Կյուրեղյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի բոլոր 26 նորընտիր պատգամավորներին հանձնեց նրանց պատգամավորական մանդատները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նորընտիր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և իր երախտիքի խոսքերը հայտնեց “Վրացական երազանք” կուսակցությանը, իր թիմակիցներին, խորհրդարանի պատգամավորին և Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին վստահության և իրեն այդ պաշտոնում ընտրելու համար:
Այն մասին, թե ինչ փոփոխություններ է նախատոսոյմ իրականացնել նորընտիր քաղաքապետը, այդ մասին Նոր ռադիոն կտեղակացնի իր հետագա նյութերում: