Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Վրաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Վրաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Վրաստան, հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։

Ղազախստանի ներքին գործերի նախարար Երժան Սադենովը ներկայումս գտնվում է Թբիլիսիում։ Նա հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև «իրավապահ և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով»։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Այս առումով ընդգծվել է բարձր մակարդակի այցելությունների կարևորությունը։ Նշվել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Վրաստան նախատեսված այցը կամրապնդի երկու երկրների միջև գործընկերությունը», – հայտնել է կառավարության աշխատակազմը։