Հարթակ՝ զեղչերին հետևելու համար

Հարթակ՝ զեղչերին հետևելու համար

Վրաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունը (GCCA) ստեղծում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ այսպես կոչված «սոցիալական զամբյուղի» ապրանքների գներն ու զեղչերը վերահսկելու համար։

Նախաձեռնության համաձայն՝ ծրագրին մասնակցող մանրածախ առևտրի ցանցերը պարտավոր կլինեն շաբաթական տեղեկատվություն ներկայացնել կառավարությանը հիմնական սննդամթերքի լավագույն զեղչերի և գների վերաբերյալ։ Գործակալությունը նախատեսում է այս տվյալները հրապարակել հատուկ առցանց պորտալում։

Գործակալությունը հայտարարել է, որ նախագիծն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ և սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի գնագոյացումն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա։