Վլադիմիր Պուտին. Միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունն ապահովելու ծայրահեղ միջոց է

Վլադիմիր Պուտին. Միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունն ապահովելու ծայրահեղ միջոց է

Միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունն ապահովելու ծայրահեղ միջոց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կրեմլի տվյալներով՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռակա հետևել են Բելառուսում ընթացող միջուկային զորավարժություններին։

«Այսօրվա զորավարժությունների շրջանակներում մենք անցկացնում ենք Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի առաջին համատեղ զորավարժությունները՝ ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի կառավարման վերաբերյալ։ Ինչպես արդեն նշել եմ և կրկին կկրկնեմ, նման զենքի՝ միջուկային զենքի կիրառումը մեր պետությունների ազգային անվտանգությունն ապահովելու ծայրահեղ և բացառիկ միջոց է», – ասել է Պուտինը։

Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը և Բելառուսը ոչ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում։

«Մենք ոչ մեկի հետ չենք պատերազմելու, եթե ոչ ոք մեզ չդիպչի։ Մենք ոչ մեկի համար սպառնալիք չենք ներկայացնում», – նշել է Լուկաշենկոն։