“Փարվանա” հեռուստաընկերությունը անցավ թվային հեռարձակման

“Փարվանա” հեռուստաընկերությունը անցավ թվային հեռարձակման

Նոյեմբերի 13-ին Նինոծմինդայի վարչական շենքում կայացավ “Փարվանա” հեռուստաընկերության թվային հեռարձակման և Վրաստանի Առաջին հեռուստաընկերության “მოამბე” լրատվականի սինխրոն թարգմանության շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցում էին Կոմունիկացիոն հանձնաժողովի, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան, Քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման հարցերով պետնախարարի և տեղական իշխանության ներկայացուցիչներ:

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց այն աշխատանքը, որը իրականացվել է Ասպինձայի մունիցիպալիտետում Դամալայի լեռան վրա գտնվող հեռուստաաշտարակի վրա մուլտիպլեկսորի տեղադրման ուղղությամբ: Դրա շնորհիվ Նինոծմինդայի “Փարվանա” և Ախալքալաքի ATB-12 հեռուստաընկերությունները կարողացան անցել թվային հեռարձակման:

Տվյալ ծրագիրը իրականացվել է “Աջակցություն Սամվխե-Ջավախքի մեդիային” նախագծի շրջանակներում` Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:Իսկ Վրաստանի Քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման հարցերով նախարարությունը էլեկտրական հոսանքով է ապահովել մինչև աշտարակն ընկած հատվածը:

Տեղական հետուստաընկերություններից բացի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ևս 30 նոր հեռուստաալիք:

Մանրամասները դիտեք նյութում.



Opinion, pooling and voting