ԱՀԿ-ն հանտավիրուսի ավելի լայնածավալ բռնկման նշաններ չի տեսնում

ԱՀԿ-ն հանտավիրուսի ավելի լայնածավալ բռնկման նշաններ չի տեսնում

ԱՀԿ-ն հանտավիրուսի ավելի մեծ բռնկման որևէ նշան չի տեսնում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կազմակերպության Ռուսաստանի գրասենյակից։

«Ներկայումս ավելի մեծ բռնկման որևէ նշան չկա։ Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն կոչ է անում բոլոր տուժած երկրներին շարունակել ուղևորների և անձնակազմի ուշադիր մոնիթորինգը», -հայտնել են գործակալությանը։

Մահացու հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել հոլանդական MV Hondius զբոսանավում, որը Արգենտինայից դեպի Կաբո Վերդե էր ուղևորվում։ Երեք մարդ մահացել է։ Նավը Կանարյան կղզիներ է ժամանել մայիսի 10-ին, ուղևորները տարհանվել են, ապա անձնակազմի հետ ուղևորվել Ռոտերդամ։