Իրաքի քաղաքացին Թրամփի դստեր սպանության դավադրություն է կազմակերպել․ NYT

Իրաքի քաղաքացին Թրամփի դստեր սպանության դավադրություն է կազմակերպել․ NYT

Իրաքի քաղաքացին, ենթադրաբար, մահափորձ էր պլանավորել ԱՄՆ նախագահ Թրամփի դստեր՝ Իվանկայի դեմ՝ իր մոտ ունենալով նրա Ֆլորիդայի տան քարտեզը և սպառնալիքներ տեղադրելով սոցիալական ցանցերում, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին, այդ թվում՝ Վաշինգտոնում Իրաքի դեսպանատան նախկին փոխնախարար ռազմական կցորդին։

«Վերջերս ձերբակալված Մոհամմադ Բաքեր Սաադ Դաուդ ալ-Սաադին խոստացել էր սպանել Իվանկային և նույնիսկ ուներ նրա Ֆլորիդայի տան քարտեզը», – պնդում է հրատարակությունը։

Ըստ թերթի՝ ալ-Սաադին ձերբակալվել է Թուրքիայում մայիսի 15-ին և արտահանձնվել Միացյալ Նահանգներ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 18 հարձակում պլանավորելու համար, այդ թվում՝ Ամստերդամում, Լոնդոնում և Տորոնտոյում։

Հրատարակության համաձայն՝ իրաքցի քաղաքացին, հնարավոր է, կապեր է ունեցել ԻՀՊԿ-ի հետ։ ԱՄՆ-ն հարձակվողի դրդապատճառները կապում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած գործողության ժամանակ։