Կարիքավոր ընտանիքներին նվիրաբերվեցին հեռուստատեսային թվային ապարատներ

Կարիքավոր ընտանիքներին նվիրաբերվեցին  հեռուստատեսային թվային ապարատներ

52 հեռուստատեսային թվային ապարատներ (Set top box) Վրաստանի Քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման հարցերով պետական նախարարի կողմից նվիրաբերվեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի կարիքավոր բնակիչներին:

Վրաստանի Քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման հարցերով պետական նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Զվիադ Զվաիադաձեի խոսքով՝ սա Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ նախագիծ է:

«Այս անգամ մենք խորհրդարնշական թվով ապարատներ բաժանեցին, սակայն մտադիր ենք շարունակական դարձնել այս նախագիծը և կարիքավոր ու բազմազակ ընտանիքներին նվիրաբերել թվային հեռուստատեսային ապարատներ, որպեսզի այդ մարդիկ ևս կարողանան հետևել ինչպես տեղական, այնպես էլ Թբիլիսիի և Վրաստանի տարբեր տարածաշրջանների նորություններին»,- մեզ հետ զրույցում նշեց Զվիադաձեն:
Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակիչները արդեն կարող են են դիտել ինչպես տեղական հեռուստաալիքները, այնպես էլ ևս 30 ալիքներ:

Որպեսզի անվճար կերպով օգտվեք տեղական թվային հեռուստաալիքից, անհրաժեշտ է ընդամենը ձեր տան տանիքի վրա տեղադրել ալեհավաք, որոշ դեպքերում բավարար է տեղադրել ընդամենը տնային ալեհավաք, իսկ այն բնակիչները, ովքեր ունեն DVB-T2 տիպի հեռուստացույցներ, ապա ալեհավաքի կարիք չկա: Իսկ եթե ձեր հեռուստացույցը ժամանակակից արտադրության չէ, ապա ձեզ անհրաժեշտ է տեղադրել թվային հեռուստատեսության ապարատներ (Set top box):



Opinion, pooling and voting