Մահախոսական/ Ռեզո Ալեքսանի Ղարաղաշյան

Մահախոսական/ Ռեզո Ալեքսանի Ղարաղաշյան

Կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Ռեզո Ալեքսանի Ղարաղաշյանը՝ ծնված 1993 թվականին Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում։


Հարազատները, ընկերներն ու նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում Ռեզոյի անժամանակ մահվան կապակցությամբ։

Խոնարհում և ցավակցություն ընտանիքին ու հարազատներին։


Կորցնում ես միանգամից, կորցնում ես՝ առանց նախապատրաստվելու, կորցնում ես այն դեպքում, երբ ամենաքիչն էիր սպասում, կորցնում ես այն ժամանակ, երբ ընդհանրապես պահը չէր դրա․․․Կորցնելուց հետո հասկանում ես, որ տեղը դատարկ մնաց, խոր անդունդ, անարձագանք լռություն․

Կորցնելուց հետո քեզ ես կորցնում․․․

Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 29-ին, Դիլիֆ գյուղում։

Սիրելի՛ ընկեր, դու մի՛ զարմանար,
Որ մատաղ կյանքիս եռուն հասակում
Այնքա՜ն տխուր է հնչում իմ քընար։
Վիշտ ու թախիծ ես կարդում իմ երգում։

Այո՜, ընկե՛ր իմ, դու մի՛ զարմանար,
Որ գարուն չունի էլ մատաղ հոգիս.
Արյուն-արցունքով ներկված իմ քընար
Ազգիս վշտին է արձագանք տալիս…