Մյունխենի օդանավակայանը լիովին փակվել է անօդաչու թռչող սարքի մասին հաղորդման պատճառով

Մյունխենի օդանավակայանը լիովին փակվել է անօդաչու թռչող սարքի մասին հաղորդման պատճառով

Մյունխենի օդանավակայանը շաբաթ առավոտյան ամբողջությամբ փակվել է թռիչքների և վայրէջքների համար։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել օդային նավահանգստի տարածքում հնարավոր անօդաչու թռչող սարքի հայտնվելու մասին, հաղորդում է Bild-ը։

Գերմանիայի դաշնային ոստիկանության տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում օդաչուները կասկածելի օբյեկտ են ֆիքսել։ Ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել օդանավակայանի մերձակայքում նկատված դրոնին, որտեղ անօդաչու սարքերի օգտագործման խիստ արգելք է գործում։

Միջադեպից հետո երկու թռիչքուղիների աշխատանքն էլ ամբողջությամբ դադարեցվել է։ Տեղում աշխատում են ոստիկանական բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնք հետազոտում են տարածքը և ստուգում դրոնի հնարավոր առկայության հետքերը։ Գործընթացում ներգրավվել է նաև ուղղաթիռ։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։ Օդանավակայանի աշխատանքի վերսկսման ժամկետների և բուն միջադեպի հաստատման մասին դեռևս չի հաղորդվում։