
Բոլնիսիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում 43-ամյա կինը սպանել է իր 8-ամյա որդուն։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ կինը ձերբակալվել է, հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանություն։ Այս հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։
«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ դանակով վիրավորված 8-ամյա տղան մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չկան։

