
Բոլնիսիում մոր ձեռքով սպանված. երեխան 7-ամյա Փարուխ Ահմեդովն է։ Սպանությունը տեղի է ունեցել Բոլնիսիի մունիցիպալիտետի Խախալաջվարի գյուղում։
Հանցագործության համար մեղադրվող կինը՝ 42-ամյա Սվետլանա Ախմեդովան, ձերբակալված է։ Տեղացիների տեղեկություններով՝ սպանության պահին տանը եղել են նաև այլ անչափահաս երեխաներ։
Տեղական լրատվամիջոցները երեկ տեղեկություն էին տարածել, որ տեղի ունեցածից հետո ընտանիքի անդամները փորձել են թաքցնել փաստը։ Տարածված և չհաստատված տեղեկություններով՝ մայրը, որդուն սպանելուց հետո, փորձել է ինքնասպանություն գործել և իրեն 9 վերք է հասցրել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Դեպքի առթիվ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով` ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված՝ գիտակցաբար անչափահասի դիտավորյալ սպանություն։ Գրում է Ալիք Մեդիան․

