Վրաստանում կպահպանվի տեղումներով եղանակ

Վրաստանում կպահպանվի տեղումներով եղանակ

Հունիսի 2-4-ին Վրաստանում տաք եղանակի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան ժամերին նույնպես սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան:

Արևմտյան և Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում ևս տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը լեռներում կլինի +19, +24, իսկ բարձրլեռնային վայրերում՝ +14, +19 աստիճան տաքություն: