Հին Թբիլիսիում երկու մարդու դիակ են գտել

Հին Թբիլիսիում երկու մարդու դիակ են գտել

Հին Թբիլիսիի լոգարանում երկու մարդ է հայտնաբերվել մահացած։ Ներքին գործերի նախարարությունը հաստատում է տեղեկատվությունը։

Ինչպես «ԻնտերպրեսՆյուզին» հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանության դրդմանը։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ մահացել են 80 տարեկանից բարձր երկու տղամարդ։