Երբ համազգեստներ կստանան II-VI դասարանցիները

Երբ համազգեստներ կստանան II-VI դասարանցիները

Վրաստանի հանրային դպրոցների II-VI դասարանների աշակերտները դպրոցական համազգեստները կստանան ընթացիկ տարվա վերջին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, BMG-ի հետ հարցազրույցում հայտնել է կրթության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան։ Ըստ նրա` դպրոցի մեկնարկի պահին համազգեստ կունենան միայն առաջին դասարանցիները:

«Երեխաները, հավանաբար, դպրոցական համազգեստները կունենան մոտավորապես նոյեմբեր ամսին: Սեպտեմբերին կապահովվի առաջին դասարանի մի մասը, իսկ հետո՝ առաջինից մինչև վեցերորդ դասարանները ներառյալ»,- ասել է Զվիադ Գաբիսոնիան:

Կրթության նախարարության որոշմամբ՝ դպրոցական համազգեստ պետք է կրեն առաջինից մինչև 6-րդ դասարանների աշակերտները: Նախարարությունը պիջակների, կիսաշրջազգեստների և տաբատների ձեռքբերման համար շուկայի ուսումնասիրություն է հայտարարել ու ներկայացրել էսքիզները: Փաստաթղթի համաձայն՝ գնման ենթակա քանակը պետք է կազմի աղջիկների համար՝ 292 հազար պիջակ, տղաների համար՝ 308 հազար պիջակ, աղջիկների համար՝ 438 հազար տաբատ, տղաների համար՝ 616 հազար տաբատ, 146 հազար մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստ և 1000 երկար կիսաշրջազգեստ: