Ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.84 տոկոսը

Ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում  ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.84 տոկոսը

Քիչ առաջ Հայաստանի Կենտրոնակա ընտրական հանձնաժողովից հայտարարել են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ ընդամենը 2 միլիոն 503 հազար 976 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847 226 ընտրող, կամ ընտրողների 33.84 տոկոսը:

2021 թվականին այս ժամին մասնակցել էր 695626 մարդ կամ 26.82%-ը:

Այսօր Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն ու 2 դաշինք:

Azatutyun.am