Նինոծմինդա քաղաքի Կանանց սենյակում տեղի ունեցավ մունիցիպալիտետի Մշակույթի բաժնի աշխատակիցների ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին Մշակույթի կենտրոնի, թանգարանի և գրադարանների աշխատակիցները:
Մշակույթի բաժնի ղեկավար Լաուրա Ղազարյանի խոսքով` կարևորը ոչ թե կատաևած աշխատանքի քանակն է, այլ` դրանց որակը:
Հանդիպմանը ոլորտի աշխատակիցները դժգոհություն հայտնեցին՝ նշելով, որ բնականոն աշխատանքի համար համապատասխան պայմաններ չկան: Քննարկվեց նաև գյուղական մշակութային ակումբների հարցը: Բանն այն է, որ մշակութային ակումբները վերածվել են արարողությունների տների և չեն ծառայում իրենց նպատակին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը նշեց, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և օպտիմալացում:
Մանրամասների մասին զրուցեցինք Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանի հետ.