Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1,224,957 քաղաքացի կամ 48,92%-ը

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1,224,957 քաղաքացի կամ 48,92%-ը

Հունիսի 7-ին Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 503 976 քաղաքացիներից 1,224,957-ը, որը կազմում է ընտրողների 48.92%-ը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։

2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշն աճել է 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ։ 2021-ին 2 593 572 ընտրողներից նույն ժամի դրությամբ քվեարկել էր 989 972 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների՝ 38,2%-ը։

Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի՝ ներառյալ Երևան քաղաքը։

Երևանում ընտրելու իրավունք ունեցող 849,488 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 412,168 բնակիչ, որը կազմում է ընտրողների 48,52 %-ը:

Արգագածոտնի մարզում ընտրելու իրավունք ունեցող 113,441 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 57,999 բնակիչ, որը կազմում է ընտրողների 51,13 %-ը:

Արարատի մարզում ընտրելու իրավունք ունեցող 220,167 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 106,622 բնակիչ, որը կազմում է ընտրողների 48,43 %-ը:

Արմավիրի մարզում ընտրելու իրավունք ունեցող 226,337 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 101,408 բնակիչ, որը կազմում է ընտրողների 44,8%-ը։

Գեղարքունիքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 177,854 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 83,348 բնակիչ, որը կազմում է ընտրողների 46,86 %-ը։

Լոռու մարզում ընտրելու իրավունք ունեցող 213,301 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 106,161 բնակիչ, որը կազմում է ընտրողների 49,77 %-ը։

Կոտայքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 240,528 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 122,692 բնակիչ, որը կազմում է ընտրողների 51,01 %-ը։

Շիրակի մարզում ընտրելու իրավունք ունեցող 207,820 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 96,077 բնակիչ, որը կազմում է ընտրողների 46,23 %-ը։

Սյունիքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 106,972 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 59,215 բնակիչ, որը կազմում է ընտրողների 55,36 %-ը։

Վայոց ձորի մարզում ընտրելու իրավունք ունեցող 44,634 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 24,171 բնակիչ, որը կազմում է ընտրողների 54,15 %-ը։

Տավուշի մարզում ընտրելու իրավունք ունեցող 103,434 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 55,096 բնակիչ, որը կազմում է ընտրողների 53,27 %-ը։

Հայաստանի ամբողջ տարածքում քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից և կշարունակվի մինչև 20:00-ն, որին կհաջորդի ձայների հաշվարկը։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր 2005 տեղամաս (համեմատության համար 2021-ին՝ 2008 տեղամասեր, որից 9-ը՝ Քրեակատարողական հիմնարկներում։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրություններին հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։

Հանձնաժողովը 12:00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ հրապարակում է մասնակիցների թիվը։ Վերջին թարմացումը կլինի 21:00-ին, որով կամփոփվեն 20:00-ի դրությամբ քվեարկությանը մսանակցածների ընդհանուր թիվը։

Civilnet.am