
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է հունիսի 9-11-ի Վրաստանի եղանակի կանխատեսման մասին տեղեկատվություն։
Գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին, բարձր ջերմաստիճանի ֆոնին, Վրաստանում սպասվում են պարբերաբար անձրևներ և ամպրոպներ, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ։
Թբիլիսիում գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպներով։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +27, +29 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունիսի 9-10-ը սպասվում է տաք և հիմնականում չոր եղանակ, իսկ հունիսի 11-ին՝ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +25, +27 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունիսի 9-10-ը, շոգի ֆոնին, որոշ շրջաններում, իսկ հունիսի 11-ին՝ շրջանների մեծ մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +28, +30 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) շոգի ֆոնին որոշ տեղերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան։
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) որոշ տեղերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) որոշ տեղերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +28, +30 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +27, +29 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիլե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +25, +27 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +17, +19 աստիճան։

