Նոր քաղաքապետը շարունակելու է իրագործել ընթացքի մեջ գտնվող նախագծերը

Նոր  քաղաքապետը շարունակելու է իրագործել ընթացքի մեջ գտնվող նախագծերը

«Առաջիկայում առանձնապես փոփոխություններ չեն սպասվում»,- նշեց նոր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

Ի՞նչ ծրագրեր եք նախատեսել իրականացնել այս տարի:
Մենք աշխատելու ենք մեր պլանի և գրաֆիկի համաձայն: Շարունակելու ենք առկա նախագծերի կյանքի կոչումը, որոնք դեռևս կիսատ են մնացել: Իսկ մնացածը ես և իմ թիմն ենք պլանավորելու: Բնականաբար մեր առաջնահերթությունն են ենթակառուցվածքային նախագծերը, որոնք մենք սկսել ենք 2017 թվականին և շարունակելու ենք հաջորդիվ:

Հաջորդ տարի ստույգ ի՞նչ նախագծեր եք ծրագրել իրականացնել:
Առաջին հերթին ուշադրություն ենք դարձնելու քաղաքի կանաչապատմանը: Կարծում եմ, որ մեր թիմի հետ կկարողանանք քաղաքը գեղեցկացնել: Մենք նախատեսում ենք նաև վերանորոգել քաղաքի միակ խաղահրապարակը և մտադիր ենք նոր խաղահրապարակ կառուցել Նորաշեն թաղամասում:
Իսկ առաջիկայում կադրային փոփոխություններ սպասվու՞մ են:
Կադրային փոփոխությունների մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել:



Opinion, pooling and voting