
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի արարողությունների տան բարեկարգման համար տեղական բյուջեից հատկացվել է 36 000 լարի:
Ներկայումս ընթանում են կոյուղագծի անցկացման աշխատանքները: Այնուհետև նախատեսվում է շենքում անցկացնել ջեռուցման համակարգ:
Հարակից տների բնակիչները, օգտվելով պատեհ առիթից, իրենց տների կոյուղագծերը միացրել են արարողությունների տան կոյուղու համակարգին:
Շինաշխատանքները իրականացնում է Աղվան Քոսյանին պատկանող շինարարական կազմակերպությունը:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.