
Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 15-ի, հաղորդում է PhilStar-ը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության գրասենյակին։
Երկրաշարժերը գրանցվել են երկուշաբթի առավոտյան Մինդանաո կղզու մոտակայքում։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ սկզբնական մագնիտուդը գնահատվել է 8.1, սակայն հետագայում այն վերանայվել է մինչև 7.8։
Մինդանաոյի Ջեներալ Սանտոս քաղաքից լուսանկարները ցույց են տալիս մեծ վնասներ։






