Փոքր Խանչալի գյուղում նշեցին Ծաղկետոնը

Փոքր Խանչալի գյուղում նշեցին Ծաղկետոնը

Հունիսի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում նշեցին Ծաղկետոնը կամ, ինչպես Ժողովրդի մեջ է ընդունված ասել, Կաթնապուրը:

Կաթնապուրը (կամ «Ծաղկետոնը») Փոքր Խանչալի գյուղի ամենահայտնի և ինքնատիպ ավանդական տոնն է։ Այն նշվում է ամեն տարի հունիսի առաջին կիրակի օրը և կապված է Համբարձման տոնական շրջանի հետ։

Տոնի հիմնական գաղափարը գյուղատնտեսական աշխատանքների ավարտի, բնության ծաղկման և համայնքային միասնության խորհրդանշումն է։ Տոնի նախորդ կիրակի օրը գյուղի երիտասարդները դաշտերից հավաքում են յոթ գույնի ծաղիկներ, դրանցից փնջեր են պատրաստում և նվիրում բնակիչներին ու սիրելիներին։ Ամենամեծ ծաղկեփունջը կոչվում է «Ծաղկամեր» և առանձնահատուկ նշանակություն ունի։

Կաթնապուրի օրը գյուղացիները կազմակերպում են ուխտագնացություն դեպի Թևաթորոս մատուռ, ապա հավաքվում են գյուղի կենտրոնում, որտեղ հնչում են ժողովրդական երգեր, կատարվում են ավանդական պարեր, հատկապես քոչարին։

Հետաքրքիր է, որ գյուղացիների փոխանցմամբ այս տոնի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից և այն պահպանվել է ավելի քան 200 տարի՝ հայ բնակչության վերաբնակեցումից ի վեր։

Մանրամասները տեսանյութում,



Opinion, pooling and voting