Խամենեիի հուղարկավորությունը կսկսվի հուլիսի 4-ին

Խամենեիի հուղարկավորությունը կսկսվի հուլիսի 4-ին

Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոչ առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կսկսվի Թեհրանում հուլիսի 4-ին։ Հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները:

Հուղարկավորությունը կտևի մի քանի օր և կավարտվի իր հայրենի Մաշհադ քաղաքում հուլիսի 9-ին։

Հուղարկավորությունը, որը սկզբում նախատեսված էր մարտին, պատերազմի պատճառով հետաձգվել էր։

․․․

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։  Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ 

86-ամյա Խամենեին սպանվել է ռազմական հարձակման առաջին օրը՝ իր բնակավայրի վրա ԱՄՆ-Իսրայելի համատեղ օդային հարվածի ժամանակ։ Խամենեին Իրանը ղեկավարել է 1989 թվականից՝ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի մահից հետո, որը տասնամյակ առաջ գլխավորել էր իսլամական հեղափոխությունը։ Նրան հաջորդեց որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Civilnet.am