Ժենյա Չախոյանը դարձավ 90 տարեկան․ մի կյանքի պատմություն՝ լի փորձություններով ու սիրով

Ժենյա Չախոյանը դարձավ 90 տարեկան․ մի կյանքի պատմություն՝ լի փորձություններով ու սիրով

Այսօր իր 90-ամյակն է նշում Ուլյանովսկի մարզի Ռադիշչևսկի շրջանի Օկտյաբրսկի ավանի բնակչուհի Չախոյան Ժենյան։

Ժենյա Չախոյանը ծնվել է Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում։ Հայրը՝ Դոշոյան Կարապետ Հովհաննեսի, 1941 թվականին Նինոծմինդայի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է Կարմիր բանակի շարքեր և ռազմաճակատից տուն չի վերադարձել։ Հոր կորուստը ծանր հետք է թողել ամբողջ կյանքի վրա։ Մայրը՝ Շողակաթը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին օգնել է թիկունքից։

Ընտանիքում մեծացել են երկու երեխաներ․ Ժենյան ավագ երեխան է, իսկ կրտսեր եղբայրը՝ Պետրոսը։ Չնայած դժվարություններին՝ նա ավարտել է տաս ամյա կրթություն։ Աշխատել է փոքր տարիքիքց, օգնել է հարազատներին տնային տնտեսության հարցերում։ Պատերազմից երեխաների հետ կոլտնտեսության դաշտերում օգնել է ընտանիքին։

1958 թվականին Ժենյան ամուսնացել է Չախոյան Կարուշի հետ։ Ամուսնու հետ միասին նրանք մեծացրել են երեք երեխաների՝ Մանուշակին, Արուսյակին և Ցոլակին։ Հասնելով պատկառելի տարիքի՝ Ժենյա Չախոյանը շարունակում է մնալ լուսավոր, բարի և դրական մարդ՝ պահպանելով կյանքի հանդեպ կենդանի հետաքրքրությունն ու սերը։ Հնարավոր է՝ հենց դրանում է նրա երկարակեցության գաղտնիքը։

Ընտանիքը բնակվել է Սաթխա գյուղում։ Նա աշխատել է Սպանդարյանի անվան կոլտնտեսությունում՝ որպես կթվորուհի, ապա անցել է վաստակած հանգստի։ Ամուսինը՝ 1973 թվականից աշխատել է «Սիզրանի» սովխոզում՝ որպես քարագործ։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է ապրելու Օկտյաբրսկի ավան։

Ժենյան ամուսնու հետ համերաշխ և խաղաղ ապրել է 54 տարի։ Նրանք սեփական ձեռքերով կառուցել են տուն, վարել տնտեսություն, մեծացրել երեխաներին։ Երկար և ոչ հեշտ կյանքի ընթացքում շատ բան է ապրվել՝ սով, ծանր աշխատանք, ուրախություններ և տխրություններ։

Ամուսինը կյանքից հեռացել է 2012 թվականին։ Այսօր Ժենյա Չախոյանը ապրում է որդու հետ։ Սակայն նրա կողքին միշտ երեխաներն են, որոնք շրջապատում են նրան իրենց ջերմությամբ։ Նա ունի 6 թոռ և 10 ծոռ։

Նրա աշխատանքային փորձը 45 տարի է։ Ունի «Պատերազմի երեխաներ» շքանշանը։

Հոբելյարը նշում է, որ այս տարիքում իրեն շատ լավ է զգում՝ իր հարազատների հետ։

«Սիրելի Ժենյա Չախոյան, ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և ջերմություն, իսկ ձեր կյանքում՝ ավելի շատ գեղեցիկ ու պայծառ գույներ» – շնորհավորական ուղերձ ում նշում է թոռը՝ Հակոբ Նանայանը։