Հրապարակվել է 2026 թվականի քննությունների ժամանակացույցը

Հրապարակվել է 2026 թվականի քննությունների ժամանակացույցը

Քննությունների գործընթացը կսկսվի հուլիսի 2-ին՝ Միասնական ազգային քննություններով։ Քննական կենտրոններ կբացվեն՝ Ախալցխայում, Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսում, Փոթիում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում, Խուլոյում և Ամբրոլաուրիում։

Առաջին քննությունը կհանձնեն դիմորդները վրաց լեզվի և գրականության առարկաներից։ Հուլիսի 22-ին Միասնական ազգային քննությունները կավարտվեն ֆիզիկայի քննությամբ։ Ուսուցչի քննություններին գրանցվածները կմասնակցեն քննական գործընթացին հուլիսի 5-ից։ Ուսանողական դրամաշնորհների մրցույթը կանցկացվի հուլիսի 17-ին, իսկ մագիստրոսի աստիճանի թեկնածուները կհանձնեն ընդհանուր մագիստրոսական քննություն հուլիսի 23-ին և 24-ին։

Քննության ամսաթիվը, քննությանը ներկայանալու ժամը և քննական կենտրոնի հասցեն կնշվեն քննական քարտի վրա։ Թեկնածուների գրանցման էջից իրենց քարտերը տպելու կոնկրետ ժամի մասին տեղեկատվությունը կհրապարակվի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։

Տեղեկատվությունը տարածվում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից։