MINORA փառատոնը Ծաղկաձորում․ «Նաիրի» և «Սայաթ-Նովա» համույթները մասնակցել են միջոցառմանը

MINORA փառատոնը Ծաղկաձորում․ «Նաիրի» և «Սայաթ-Նովա» համույթները մասնակցել են միջոցառմանը

Հունիսի 14-ին ՀՀ Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել MINORA մշակութային կենտրոնի փառատոնը, որին մասնակցել են տարբեր համայնքների մշակութային խմբեր։ Փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի «Նաիրի» պարային համույթը: Ինչպես նաև Նինոծմինդայի «Սայաթ-Նովա» երգի անսամբլի սաները։

«Սայաթ-Նովա» երգչախմբի երգուսույց Հայաստան Իսպիրյանը նշում է, որ փառատոնի մթնոլորտը շատ ջերմ էր, իսկ իրենց ելույթները միշտ հետաքրքրությամբ են ընդունվում։

«Շատ լավ ընդունելություն էր։ Մեզ սպասում էին։ Ամեն այցելության ժամանակ այդ նույն տպավորությունն ենք ստանում։ Նրանց համար շատ հետաքրքիր է, երբ մենք ներկայանում ենք մեր երգերով։ Երեխաները շատ ոգևորված էին։ Մենք միշտ մասնակցում ենք փառատոնների, համերգների, և մեզ հաճախ են հրավիրում տարբեր միջոցառումների։ Դա մեծ ուրախություն է թե՛ երեխաների, թե՛ մեզ համար», — ասաց Հայաստան Իսպիրյանը։

Radio NOR · Հայաստան Իսպիրյան

Հայաստան Իսպիրյանը շնորհակալություն է հայտնում նաև ծնողներին և բոլոր նրանց, ովքեր մշտապես աջակցում են երեխաներին ու կանգնած են իրենց կողքին։