Հայաստանից Վրաստան ծաղկի արտահանումը կտրուկ աճել է

Հայաստանից Վրաստան ծաղկի արտահանումը կտրուկ աճել է

Հայաստանից Վրաստան ծաղկի արտահանումը կտրուկ աճել է: Այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Վրաստանը ընթացիկ տարվա մայիսին Հայաստանից ներմուծել է ավելի քան 218 տոննա ծաղիկ և կոկոն, ինչը կազմում է 750 հազար դոլար և համարվում է ամսական ներմուծման պատմական ռեկորդային ցուցանիշ։

Հայաստանից կատարված ծաղկի ծավալները մայիսին 3 անգամ գերազանցել են 2025-ի նույն ամսվա ցուցանիշը, իսկ 2026-ի ապրիլի համեմատ աճը կազմել է 89 տոկոս՝ գերազանցելով սույն տարվա մարտին արձանագրված նախորդ ռեկորդը, որը կազմում էր 129 տոննա: Վիճակագրական գերատեսչության հաղորդմամբ՝ Հայաստանից ներկրված ծաղկի խմբաքանակները չեն վերաարտահանվել, քանի որ անցած ամսվա ընթացքում Վրաստանը դեպի համաշխարհային շուկաներ ծաղկի արտահանում չի իրականացրել:

Մայիսին Վրաստանի կողմից ներմուծված ծաղկի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 342 տոննա: Հիմնական մատակարարներն են եղել Հայաստանը, Էկվադորը, Նիդերլանդները, ինչպես նաև Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Իտալիան, որոնց ընդհանուր բաժինը միասին վերցրած չի գերազանցել 10 տոննան:

Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն: s

Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին երկու տարում Հայաստանից Ռուսաստան ծաղկի արտահանման ծավալներն աճել են 2,5 անգամ՝ 20,8 մլն դոլարից հասնելով 53,6 մլն դոլարի: Ընդ որում՝ 2024-ին արտահանումը կազմել է 36 մլն դոլար, իսկ 2025-ին հասել 53,6 մլն դոլարի: Արտահանման ֆիզիկական ծավալների աճին զուգընթաց արձանագրվել է նաև մատակարարվող ապրանքի արժեքի բարձրացում. եթե 2024-ին 1 տոննա ծաղկի միջին արժեքը կազմում էր 3 031 դոլար, ապա 2025-ին այն հասել է 5 418 դոլարի:

Civilnet.am