Արագության գերազանցման համար տուգանքների մի մասը կնվազի

Արագության գերազանցման համար տուգանքների մի մասը կնվազի

Վրաստանում ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման համար մայիսի 1-ից ավելացված տուգանքների մի մասը կնվազի. «Վրացական երազանք»-ը փոփոխություններ է կատարել Վարչական օրենսգրքում։

Փոփոխությունները կվերաբերեն արագության գերազանցման համար սահմանված վարչական պատասխանատվությանը։

«Փոփոխությունների համաձայն՝ արագությունը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքը 100 լարիի փոխարեն կսահմանվի 50 լարի։

30 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 40 կմ/ժ-ով արագության գերազանցման դեպքում տուգանքը կմնա նույնը՝ 100 լարի։

40 կմ/ժ-ից մինչև 50 կմ/ժ արագության գերազանցումը 300 լարիի փոխարեն կհանգեցնի 100 լարիով տուգանման։

50 կմ/ժ-ից ավելի արագության գերազանցման համար կպահպանվի բարձր պատժամիջոցը՝ 300 լարի», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանալան մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրցխալիան։