Նոյեմբերի 19-ին Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում անցկացվեց «Ջավախքի ոսկե աշուն» խորագրովավանդական դարձած միջոցառումը:
Կենտրոնի սաները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, պարային և երաժշտական համարներով հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով:
Միջոցառման նպատակն էր կենտրոնի սաներին ծանոթացնել աշնանը տեղի ունեցող երևույթներին, նրանց մեջ առաջացնել սեր դեպի բնությունն ու հայրենի հողը: Միջոցառմանը ներկայացված էին գեղեցիկ էքսպոզիացիաներ, որոնք պատրաստված էին Ջավախքում աճած միրգ-բանջարեղեններով: Նրանք ծանոթացան նաև հայկական ավանդական լավաշի պատրաստման եղանակին:
«Ջավախքի ոսկե աշուն» միջոցառումը ավանդաբար նշվում է ամեն տարի, որն ազդարարում է բերքահավաքի ավարտը:
Մանրամասների մասին մեզ պատմեց Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Մանուշակ Խոդիկյանը.
Գարուշ Արզումանյան