
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունն այլևս չի գերազանցում 1 տրիլիոն դոլարը և այժմ գնահատվում է 957 միլիարդ դոլար։
Միաժամանակ, Forbes-ի հաշվարկներով, Մասկի կարողությունը շարունակում է կազմել 1.1 տրիլիոն դոլար։
Մասկը պատմության առաջին տրիլիոնատերը դարձել էր 12 օր առաջ՝ հունիսի 12-ին։
Հունիսի 23-ին՝ երեքշաբթի, հիմնական առևտրային նստաշրջանի մեկնարկին SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 3.9%-ով՝ հասնելով 148.57 դոլարի։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան էլ կրճատվել է մինչև 1.99 տրիլիոն դոլար։
Ռեկորդային IPO-ից հետո սա առաջին դեպքն է, երբ SpaceX-ի շուկայական կապիտալիզացիան իջել է 2 տրիլիոն դոլարից ցածր։ Դրա հետևանքով ընկերությունը դուրս է մնացել աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների շարքում զբաղեցրած յոթերորդ հորիզոնականից։

