
Հունիսի 24-ին կայացավ Աշուղ Ալիք Ջավախքի «Սայաթ Նովա» երգի և տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան։
Տեսահոլովակը նկարահանվել է Թբիլիսիում, իսկ երգի ձայնագրությունն իրականացվել է Երևանում։ Տեսահոլովակի պարային հատվածներում հանդես է եկել «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթը։ Տեսահոլովակի ռեժիսորն ու օպերատորն է Սեյրան Էլիզբարյանը։
Ինչպես նշեց աշուղը, երգի և տեսահոլովակի թողարկման հովանավորը գործարար Սևան Նալբանդյանն է։
«Ես առանց ստեղծագործելու չեմ կարող նստել։ Քանի ապրում եմ, քանի կամ, պետք է լինեն նոր երգեր ու նոր տեսահոլովակներ՝ թե՛ հայերեն, թե՛ վրացերեն լեզուներով», – ասում է Աշուղ Ալիք Ջավախքը։
Նոր աշխատանքով աշուղը շարունակում է իր ստեղծագործական ուղին՝ ներկայացնելով հայկական աշուղական արվեստը և Ջավախքի մշակութային ժառանգությունը հանրությանը։
Մանրամասները տեսանյութում՝

