Սամցխե-Ջավախքի բնակիչը ինքնակամ զենք է հանձնել ոստիկանությանը

Սամցխե-Ջավախքի բնակիչը ինքնակամ զենք է հանձնել ոստիկանությանը

Ախալցիխեի շրջանի (Սամցխե-Ջավախեթի) բնակիչը ինքնակամ ոստիկանությանն է հանձնել հրազեն եւ տարբեր տեսակի զինամթերք: Այս մասին ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ոստիկանությանը 25-ամյա բնակիչը հանձնել է որսորդական հրացան, 63 փամփուշտ, 10 ձեռքի նռնակ, 4 հակատանկային ձեռքի նռնակներ եւ 1 հակատանկային մեծ տրամաչափի ծանր արկ:
Ըստ վրացական օրենսդրության, ով զենքը կամավոր է հանձնում իրավապահ մարմիններին, ազատվում է քրեական պատասխանատվությունից:



Opinion, pooling and voting