
Եվրոպայում շարունակվում է աննախադեպ շոգը։ Գերմանիայում, Դանիայում և Չեխիայում գրանցվել է բարձր ջերմաստիճանի ռեկորդ։
Գերմանիայում օդի ջերմաստիճանը հասել է 41.5 աստիճանի, ինչը նոր ռեկորդ է երկրի պատմության մեջ։ Ուժեղ շոգի պատճառով Բեռլինի ոստիկանությունը քաղաքում մարդկանց զովացնելու համար օգտագործել է երկու ջրցան մեքենա։
Չեխիայում նույնպես գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան։ Երկրի օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ, Պրահայից հյուսիս գտնվող Դոքսանի շրջանում ջերմաստիճանը հասել է 40.8 աստիճանի։ Սա Չեխիայի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է։
Դանիայում, Օդում քաղաքում, գրանցվել է 37 աստիճան։ Վերջին անգամ երկրում նման ջերմաստիճան գրանցվել է 1976 թվականին։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել է, որ շոգի ալիքը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու առողջության և էկոհամակարգերի վրա։ Ներկայումս Եվրոպայում մոտ 150 միլիոն մարդ ստիպված է ապրել 35 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանի պայմաններում։

