
Բեքա Դվալին նշանակվել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իսրայելում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վրացի դիվանագետն ունի մեծ փորձ՝ աշխատելով Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանյան դիվանագիտական առաքելություններում։
«2022 թվականից Բեքա Դվալին ծառայել է որպես Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ավստրալիայի Միությունում: 2012-ից 2022 թվականներին նա եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում։
Նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական, Վրաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրեն և Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար։
Նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

