Գյուղերում շարունակվում են գիշերային լուսավորության ուղղությամբ տարվող աշխատանքները

Գյուղերում շարունակվում են գիշերային լուսավորության ուղղությամբ տարվող աշխատանքները

Տեղական բյուջեի երկրորդ փուլի ֆինանսավորմամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ևս 4 գյուղ կունենան գիշերային լուսավորություն:

Մուշեղ Փութուլյանին պատկանող շինկազմակերպությունը 5201 լարիի դիմաց կտեղադրի գիշերային լուսավորության լամպեր Եփրեմովկա գյուղում, որտեղ ընդհանրապես գիշերային լուսավորություն անցկացված չէր, իսկ Փոքր Գոնդուրա, Ղուլալիս գյուղերում շատացվելու են գիշերային լամպերի քանակը:

Տեղական բյուջեից հատկացված 3177 լարիի դիմաց կտեղադրվեն 24 լուսավորության լամպեր նաև Գանձա գյուղում: Գանձա գյուղում լուսավորության աշխատանքները իրականացնելու է Սիսակ Այվազյանին պատկանող ընկերությունը:

Հիշեցնենք, որ այս տարի բացի վերոնշյալ աշխատանքներից, 88,887 լարիի դիմաց Ուչմանա, Ղաուրմա, Թորիա, Փոքր Արագյալ, Մեծ Խանչալի, Կաթնատու և Օրլովկա գյուղերում արդեն անցկացվել է գիշերային լուսավորություն: Իսկ ևս 6 գյուղերում շատացվել են գիշերային լուսավորության լամպերը:

Մանրամասների մասին զրուցեցինք Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի հետ.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting