Անդրանիկ նիստում որոշվեց սակրեբուլոյի անդամների իրավասությունները

Անդրանիկ նիստում որոշվեց սակրեբուլոյի անդամների իրավասությունները

Նոյեմբերի 20-ին կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի նորընտիր սակրեբուլոյի անդրանիկ նիստը, որի ժամանակ որոշվեցին սակրեբուլոյի անդամների պաշտոնները:

Սակրեբուլոյի նախագահի պաշտոնում քվեարկությամբ ընտրվեց Սմբատ Կյուրեղյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում` Կոնստանտին Վարդանյանը: 26 պատգամավորներից 25-ը կողմ քվեարկեցին Սմբատ Կյուրեղյանի օգտին, իսկ 1-ը` դեմ:

Նիստի օրակարգում դրված էր սակրեբուլոյի անդամների իրավասությունների բաշխման հարցը, որոշում կայացվեց նաև ստեղծել “Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան” ֆրակցիա:

Նինոծմինդայի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը ներկայացրեց ընտրությունների քվեարկության արդյունքները և բոլոր պատգամավորներին մաղթեց առողջություն, հարգանք և վսահություն միմյանց նկատմամբ:

Սակրեբուլոյի նորընըիր նախագահ Սմբատ Կյուրեղյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց մունիցիպալիտետի բնակչությունից վստահության և քվեների համար:
«Մենք քաղաքապետի հետ միասին կանենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի լուծենք առկա սոցիալ-տնտեսական և բնակչությանը հուզող խնդիրները:

Առաջիկայում կկայանա սակրեբուլոյի արտահերթ նիստ, որի ժամանակ կընտրվեն հանձնաժողովների և ֆրակցիաների նախագահներ:

Մանրամասները լսեք նյութում.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting