Նինոծմինդայի մունիցիպալիտետը 2017 թվականի 11 ամիսների ընթացքում հայտարարել է 56 մրցույթ: Տենդերային մրցույթներից մունիցիպալիտետը տնտեսել է 325 հազար լարի գումար:
Մունիցիպալիտետի կողմից հայտարարված 56 մրցույթները պետական գնումների պաշտոնական spa.ge կայքէջի տվյալների համաձայն` վերաբերել են տարբեր շինաշխատանքների, ապրանքների գնման, կենցաղային ծառայությունների, ինժեներական ծառայությունների և այլ միջոցառումների իրականացման համար:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆինանսական ծառայության ղեկավար Սամվել Արզումանյանի խոսքով` այդ տնտեսած գումարը ծախսվել է այլ շինաշխատանքների իրականացման համար: