Վրաստանի կրթության և գիտության նոր նախարար Միխայիլ Չխենկելին ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում օպտիմալացում լինելու է: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ վերաբերելու է հատկապես նախարարության կազմում գործող դեպարտամենտներին։ Նախարարը հստակեցրել է, որ օպտիմալացումը ենթադրելու է նաև կադրային կրճատումներ: «Մոտ ապագայում մենք կկողմնորոշվենք՝ ինչ ձևով է կատարվելու երիտասարդության հարցերով կառույցի ինտեգրումը մեր նախարարությունում, մեր հիմնական նպատակն է ունենալ օպտիմալ և ճկուն համակարգ, որը կկարողանա դիմակայել մարտահրավերներին, որոնք ունենք կրթության և գիտության ոլորտում»,-ասել է Չխենկելին: