Լարիի արժեզրկումը Նինոծմինդայում ապրանքների և ծառայությունների թանկացման պատճառ է դարձել

Լարիի արժեզրկումը Նինոծմինդայում ապրանքների և ծառայությունների թանկացման պատճառ է դարձել

Օրեցօր Նինոծմինդայի խանութներում և բենզալցակայաններում նկատվում են ապրանքների և ծառայությունների գների աստիճանաբար թանկացում:

Որոշ ապրանքների տեսականու գները, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, թանկացել են 30-35 տոկոսով:
Բնակիչների շրջանում մեր կողմից անցկացված հարցումից պարզ դարձավ, որ Նինոծմինդայի բնակիչները գնաճի հիմնական պատճառը համարում են վերջին ժամանակներում լարիի արժեզրկումը:

Բնակիչները նշեցին, որ լարիի արժեզրկումը բացի ապրանքների թանկացման պատճառ դառնալուց, խնդիրներ է ստեղծել նաև վարկատերերի համար, ովքեր բանկից դոլարով վարկ են վերցրել և այժմ դժվարանում են վճարել տոկոսները:

Վրաստանի ազգային արժույթը վերջին երկու ամսվա ընթացքում արժեզրկվել է 15%-ով: Այս տարվա սեպտեմբերին լարիի փոխարժեքը 1 ամերիկյան դոլարի համեմատ կազմում էր 2,43-2,45, իսկ այժմ` 2,73:

Հարցման մանրամասները լսեք նյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting