Մրցույթ “PITA” երիտասարդական կենտրոնում

Մրցույթ  “PITA”  երիտասարդական կենտրոնում

Նինոծմինդա քաղաքի “PITA” երիտասարդական կենտրոնում անցկացվեց պրեզենտացիաների մրցույթ:Մրցույթին մասնակցում էին 5 մասնակիցներ, ովքեր պատրաստել էին տարբեր պրեզենտացիաներ “Եվրոմիություն և ՆԱՏՕ”, “Թրաֆիքինգ”, “Հայտնի կանայք”, “Ճիշտ լուսանկարահանում” և “ՄԱԿ” թեմաներով:

“Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով և մեզ շատ հետաքրքիր էր, թե ինչ են սովորել մեր ակտիվիստները կենտրոն հաճախելով: Այս պրեզենտացիաների օգնությամբ նրանք նոր սերնդին փոխանցեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները, ովքեր նոր են այցելում մեր կենտրոն”,-նշեց կենտրոնի ծրագրերի կոորդինատոր Իրինա Ղարսլյանը:

Հաղթող ճանաչվեց Կարեն Շահբեկյանի «Ճիշտ լուսանկարահանում» թեմայով պրեզենտացիան: Կարենը կենտրոնի կողմից ստացավ փոքր մրցանակ և հուշանվեր: Մրցույթի մյուս մասնակիցները ևս ստացան հուշանվերներ:

Մանրամասների մասին զրուցեցինք կենտրոնի ծրագրերի կոորդինատոր Իրինա Ղարսլյանի հետ.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting