Ձյան պատճառով փակվել է Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհը

Ձյան պատճառով փակվել է Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհը

Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով փակվել է Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհներին երթևեկությունը ևս դժվարացել է:

Չնայած Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ, այնուամենայնիվ ճանապարհներին առկա է մերկասառույց:
Խնդրում ենք վարորդներին զերծ մնալ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ուղղությամբ երթևեկելուց:

Ստորև ներկայացնում ենք մեր լրագրողի Նինոծմինդա քաղաքի փողոցներում կատարած ֆոտոշարքը.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting