Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Դավիթ (Ռուդիկ) Հարությունի Թազայանը՝ ծնված 1940 թվականին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում։
Սիրելի հոր անդառնալի կորուստը սգում են դուստրերը՝ Սաթենիկը, Նաիրան և Սյուզաննան իրենց ընտանիքներով, զորակցում են սիրելի մայրիկին՝ Սեդային։
Հարազատները, բարեկամները և նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում իրենց սիրելի Ռուդիկի մահվան կապակցությամբ և ցավակցում են ընտանիքին ։
Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի՝ 17-ին։
12։30 թաղման թափորը Օրոջալարից կշարժվի դեպի Նինոծմինդա, որտեղ կկայանա հուղարկավորությունը ։