Վրաստանի պետանվտանգության ծառայությունը Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է անցկացնում, արգելափակված կասկածյալները կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Գործողությունն անցկացվում է մայրաքաղաքի ծայրամասային Իսանի-Սամգորի շրջանում։
«Անձիք, ում ձերբակալության նպատակով անցկացվում է գործողությունը, կրակ են բացել հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ։ Նրանք գտնվում են բնակելի շենքի բնակարանում։ Շրջանի բնակիչների անվտանգությունը պաշտպանված է»,-ասել է հատուկծառայությունների մամլո ծառայության ներկայացուցիչը։
Շենքը, որտեղ գտնվում են կասկածյալները, շղթայի մեջ է վերցվել։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ հատուկ գործողության նպատակը 2 օտարերկրացիների ձերբակալելն է, ովքեր կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ մեջ։
Գաբրիել Սալոսի փողոցում երեկ գիշերվանից տեղի է ունենում հատուկ գործողություն:
Տեղում այս պահին գտնվում է պարեկային ոստիկանության մի քանի բրիգադ: Տեղացիների լրատվությամբ իրավապահները գտնվում են շենքերից մեկի բնակարանում:
Վրաստանի Առաջին ալիքի լրատվությամբ, երեք գիշեր լսվել են կրակոցի և մի քանի պայթյունի ձայներ:
Իսկ մինչ այդ հատուկ ջոկատայինները ստիպել են շենքի բնակչությանը հեռանալ տարածքից:
Նշվում է, որ Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկ գործողությունը իրականացնում են պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:
Իրավապահների լրատվությամբ, անձինք ում ձերբակալության համար ընթանում էր հատուկ գործողություն կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: